Մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնությունը

Մեկնարկեց Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնությունը

PanARMENIAN.Net - Հունվարի 18-ին Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատի տղամարդկանց 71-րդ առաջնության առաջին տուրը:

Վեց պարտիաներից երեքն ավարտվեցին հաղթանակով. մրցակիցների նկատմամբ առավելության հասան Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը` հաղթելով համապատասխանաբար Դավիթ Պետրոսյանին, Տիգրան Քոթանջյանին և Արտաշես Մինասյանին:

Սամվել Տեր-Սահակյան – Աշոտ Անաստասյան, Ավետիք Գրիգորյան – Տիգրան Պետրոսյան և Զավեն Անդրիասյան – Արա Մինասյան պարտիաները ոչ ոքի ավարտվեցին:

Առաջնությունը կավարտվի հունվարի 30-ին:

Հունվարի 24-ին շախմատիստները կհանգստանան:

Հաղթողը 1 մլն 200 հազ. դրամ կստանա և կմտնի Հայաստանի հավաքականի կազմի մեջ: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կստանան համապատասխանաբար 800 հազ. և 500 հազ. դրամ: 1-5-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները կմասնակցեն նաև Եվրոպայի առաջնությանը, իսկ 6-8-րդ տեղեը զբաղեցրածները` Aeroflot Open առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---