Արմեն Շահգելդյան. Ադրբեջանական «Ինտերի» դեմ խաղը սովորական կլինի, և իմ թիմը կփորձի հաղթանակ տանել![]() 19 հունվարի 2011 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին «Միկան» ԱՊՀ և Բալթիայի երկրների Համագործակցության գավաթի քառորդ եզրափակչում խաղալու է ադրբեջանական «Ինտերի» հետ: Երևանյան ակումբի մարզիչ Արմեն Շահգելդյանը խոստովանել է, որ խաղը սովորական է լինելու, և նրա թիմը փորձելու է հաղթանակ տանել: Azerisport.com-ի այն հարցին, թե արդյոք խաղը սկզբունքային է լինելու, Շահգելդյանն ասել է հետևյալը. «Ես ֆուտբոլային թիմի գլխավոր մարզիչ եմ, այլ ոչ թե քաղաքական գործիչ կամ դիվանագետ: Իմ գործը` սպորտն է: Ուստի ես չեմ տեսնում, թե այստեղ ինչպիսի սկզբունքայնություն կարող է լինել: Մեզ համար «Ինտերի» հետ հանդիպումն ընդամենը խաղ է»: Նա ասել է, որ փլեյ օֆֆում կարող է ամեն ինչ տեղի ունենալ, և եթե նրա թիմը դուրս գա կիսաեզրափակիչ, կմտածեն եզրափակչի մասին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |