Վիկ Դարչինյան. Չնայած սառնամանիքին, որը ես չէի զգացել գրեթե 10 ձմեռ, Հայաստանում, ինչպես միշտ, ինձ հրաշալի եմ զգում![]() ![]() PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցել է Վիկ Դարչինյանի հետ, որն այս օրերին գտնվում է Հայաստանում: Դարչինյանը խոստովանել է, որ վաղուց չէր եղել հայրենիքում և կարոտել էր. «Չնայած սառնամանիքին, որը ես չէի զգացել գրեթե 10 ձմեռ, Հայաստանում, ինչպես միշտ, ինձ հրաշալի եմ զգում: Ավստրալիա կմեկնեմ փետրվարի սկզբին և կսկսեմ մարզումները»: Բռնցքամարտիկը նշել է, որ Աբներ Մարեսի հետ մենամարտում մրցավարների որոշմամբ հաղթանակը տրվեց մեքսիկացուն, և իր թիմը բողոքարկել է մրցավարների որոշումն ու սպասում է նոր վճռին: «Իրականում ես վստահ էի, որ կհաղթեմ, ես փորձում էի ավելի տեխնիկական մենամարտ ցուցադրել, և մրցավարներն անարդար կերպով հաղթանակը Մարեսին տվեցին»,- ասել է Դարչինյանը: Բռնցքամարտիկը չի հուսահատվում և Ավստրալիա ժամանելուց հետո կսկսի մարզվել և պատրաստվել թեթևագույն քաշային կարգի առաջնության շրջանակներում երկրորդ մենամարտին Յոննի Պերեսի (Կոլումբիա) հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |