Մագդալենա Մալեևա Բերբերյանը Բուլղարիայի հավաքականի կազմում կմասնակցի 2011թ. Դաշնության գավաթի մրցաշարինPanARMENIAN.Net - Բուլղարահայ թենիսիստուհի Մագդալենա Մալեևա Բերբերյանը Բուլղարիայի հավաքականի կազմում իսրայելական Էյլաթ քաղաքում կմասնակցի 2011թ. Դաշնության գավաթի մրցաշարի Եվրոպա-Աֆրիկա գոտու առաջին խմբի խաղերին, հայտնում է gotennis.ru-ն: «Դժվար էր նման պատասխանատու որոշում կայացնել, սակայն թիմի ավագ Դորա Ռանգելովան համոզեց ինձ: Ես պատրաստ չէի, քանի որ հոգ եմ տանում իմ երկու երեխաների մասին: Սակայն, ես կարողացա մարզվել Բորիս Բեկկերի և Բոյկո Բորիսովի հետ»,-ասել է Բերբերյանը: Բերբերյանից բացի, որը թենիս վերադարձավ տևական ընդմիջումից հետո 2010 թվականի սեպտեմբերին և անմիջապես հաղթեց երկրի ազգային առաջնությունում, Բուլղարիայի հավաքական են հրավիրվել Ցվետանա Պիրոնկովան, Էլիցա Կոստովան և Դիա Եվտիմովան: Բերբերյանը Բորիս Բեկկերի և Բոյկո Բորիսովի հետ մասնակցել է ցուցադրական խաղի 2010թ. օգոստոսին: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |