Լևոն Արոնյանը Ծաղկաձորում նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղերին

Լևոն Արոնյանը Ծաղկաձորում նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղերին

PanARMENIAN.Net - Լևոն ԱրոնյանըԾաղկաձորում նախապատրաստվում է աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների խաղերին: Արոնյանի հետ մարզվում են նաև գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանն ու Վան Հաոն: Նրանց կմիանա նաև Սերգեյ Մովսիսյանը, որն այսուհետ Հայաստանն է ներկայացնելու:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Արոնյանն ասել է, որ Հայաստանում կլինի մինչև փետրվարի ավարտը և համառորեն մարզվելու է:

Աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների հանդիպումները տեղի կունենան մայիսի 3-27-ը Կազանում: Առաջին փուլում Արոնյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Գրիշչուկը Ռուսաստանից:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---