Պավել Պոգրեբնյակ. Ռուսական հավաքականը պետք է «զգա հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

Պավել Պոգրեբնյակ. Ռուսական հավաքականը պետք է «զգա հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականն Աբու Դաբիում ընկերական հանդիպում կանցկացնի Իրանի հավաքականի հետ` պատրաստվելով Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա ԵԱ նախընտրական առաջնության շրջանակներում մարտի 26-ին Երևանում: Ռուսաստանի հավաքականի և գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Պավել Պոգրեբնյակը նշել է, որ Իրանի հետ հանդիպումը շատ կարևոր է, և Ռուսաստանի հավաքականին հարկավոր է «զգալ հաղթանակի համը» նախքան Հայաստանի ընտրանու հետ հանդիպումը:

Պետք է թարմացնել այդ զգացողություններն ու դրական տրամադրվածությամբ պատրաստվել նախընտրական հանդիպմանը Հայաստանի հետ,- Պոգրեբնյակի խոսքն է մեջբերում Ռուսաստանի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:- Առավել ևս, որ վերջին ընկերական խաղում մենք զիջեցինք բելգիացիներին: Այնտեղ ինչ-որ անհասկանալի բան տեղի ունեցավ, պետք է շտկել իրավիճակը»:

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ հավաքականը վաղուց միասին հանդես չի եկել, և պետք է հիշել հին կապերը. «Ինձ համար այնքան կարևոր չէ այս հանդիպումը, որքան մայրենի լեզվով խոսելու, թիմակիցներիս տեսնելու հնարավորությունը: Ես երկու ամսում հասցրել եմ կարոտել նրանց»:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---