Տիգրան Քոթանջյանը և Դավիթ Շահինյանը դարձել են «Աերոֆլոտ օփենի» հաղթող B և C մրցաշարերում

Տիգրան Քոթանջյանը և Դավիթ Շահինյանը դարձել են «Աերոֆլոտ օփենի» հաղթող B և C մրցաշարերում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը դարձել է «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի B մրցաշարի հաղթող: Վերջին տուրում նա ոչ ոքի է խաղացել Նիկիտա Կոբանովի հետ (Ռուսաստան) և 7 միավորով գլխավորել մրցաշարային աղյուսակը: Պողոս Կարապետյանը (Ռուսաստան) 6.5 միավորով զբաղեցրել է 5-րդ տեղը:

106 մասնակիցների շարքում հայ շախմատիստներից Հովիկ Հայրապետյանը զբաղեցրել է 11-րդ տեղը, Հովհաննես Գաբուզյանը` 14, Դավիթ Պետրոսյանը` 18, Վահե Բաղդասարյանը` 34:

C մրցաշարում հավասարը չի ունեցել հայ շախմատիստ Դավիթ Շահինյանը, որը Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում 2010-ին դարձել է օլիմպիադայի հաղթող, վերջին տուրում հաղթել է մեկ այլ հայ շախմատիստ Արթուր Ղարագյոզյանին և 8 միավորով զբաղեցրել առաջին տեղը:

Տիգրան Պետրոսյանը Շահինյանից ետ է մնացել 0.5 միավորով և զբաղեցրել 2-րդ տեղը, Արթուր Ղարագյոզյանը` 4-րդ: 106 մասնակիցների շարքում հայ շախմատիստներից Սարգիս Մանուկյանը զբաղեցրել է 6-րդ տեղը, Վարդան Խոջոյանը` 9, Արամ Պլուզյանը` 14, Մանուել Պետրոսյանը` 37, Վահագն Խաչատրյանը` 41, Մարկ Բասենցյանը` 64:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---