Էլինա Դանիելյանը Կատարում ընթացող Գրան Պրիում հաղթանակով մեկնարկեց

Էլինա Դանիելյանը Կատարում ընթացող Գրան Պրիում հաղթանակով մեկնարկեց

PanARMENIAN.Net - Կատարում մեկնարկեց կանանց Գրան Պրի ՖԻԴԵ-ի վերջին փուլը, որին մասնակցում են աշխարհի 10 ուժեղագույն շախմատիստուհիները: Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում են Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը:

Առաջին տուրում երկու շախմատիստուհիներն էլ սև ֆիգուրներով խաղացին համապատասխանաբար Պիա Կրամլինգի (Շվեդիա) և Մարիա Սեբագի (Ֆրանսիա) հետ:

Մկրտչյանը 44-րդ քայլին կիսեց միավորը մրցակցի հետ: Դանիելյանը առավելության հասավ Սեբագի նկատմամբ և նույնպես 44-րդ քայլին հաղթանակ տարավ:

Երկրորդ տուրում Մկրտչյանն իր ուժերը կչափի Անտուանետա Ստեֆանովայի (Բուլղարիա), իսկ Դանիելյանը` Մայա Չիբուրդանիձեի (Վրաստան) հետ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---