Հրապարակվել է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի կազմը ԵԱ-2013 նախնական փուլի խաղերի համար 1 մարտի 2011 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Մալթա, որտեղ կանցկացնի 2013թ. կանանց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի նախնական փուլի հանդիպումները: Մեր ընտրանու մրցակիցները կլինեն Մալթայի, Ֆարերյան կղզիների և Վրաստանի թիմերը: Մրցաշարը կանցկացվի մարտի 3-ից 8-ը, հանդիպումները կկայանան Տա Կալի քաղաքի «Սենտենարի» մարզադաշտում: Միայն խմբի հաղթողը իրավունք կստանա հանդես գալ որակավորման փուլում: Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վաղարշակ Ասլանյանը թիմ է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստների` Դարպասապահներ` Աննա Կարապետյան, Թագուհի Գրիգորյան: Պաշտպաններ` Հասմիկ Երեմյան, Վարդինե Խանզատյան, Արմինե Խաչատրյան, Սոնա Շահինյան, Մարինե Կարապետյան: Կիսապաշտպաններ` Մարիամ Թորգոմյան, Անի Ղուկասյան, Քրիստինե Մանգասարյան, Լիլիթ Կարապետյան, Էլեոնորա Դավթյան, Արփինե Արզումանյան: Հարձակվողներ` Քրիստինե Հակոբյան, Քրիստինե Ալեքսանյան, Գայանե Կոստանյան, Օլգա Օսիպյան, Մարիամ Ստեփանյան, հաղորդում է ՀՖՖ մամլո ծառայությունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |