Էլինա Դանիելյանը 6.5 միավորով գլխավորում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլի մրցաշարային աղյուսակը 2 մարտի 2011 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի վերջին փուլի 7-րդ տուրում հաղթանակներ են տարել համապատասխանաբար Սյույ Յույխուայի (Չինաստան) և Չժու Չենի (Քաթար) նկատմամբ: Այդ հաղթանակներից հետո Դանիելյանն իր հաշվին ունի 6.5 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղում է Մարի Սեբագը (Ֆրանսիա), որն ունի 5 միավոր: Լավագույն եռյակը եզրափակում է Համպի Քոներուն (Հնդկաստան) 4.5 միավորով: Լիլիթ Մկրտչյանը 3 միավորով բարձրացել է 7-րդ հորիզոնական: 8-րդ տուրում Մկրտչյանը հանդիպելու է Նանա Ձագնիձեի հետ (Վրաստան), իսկ Դանիելյանը` Համպի Քոներուի հետ: Մրցաշարն ավարտվելու է մարտի 5-ին, հաղթողը ստանալու է 6500 եվրո, իսկ ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար եվրո:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |