Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանն Իրանի միջազգային մրցաշարում զբաղեցնում է 9-րդ տեղը 2 մարտի 2011 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը հաջող կերպով հանդես է գալիս իրանական Մաշհադ քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում: Նա մրցաշարում 9 շախմատիստների հետ հավաքել է 4.5 միավոր և լրացուցիչ արդյունքներով զբաղեցնում է 9-րդ տեղը: Առաջին տեղում Սերգեյ Տիվյակովն է (Հոլանդիա) կրկին 4.5 միավորով: 6-րդ տուրում հայ շախմատիստը խաղալու է Ռուստամ Քասիմջանովի (Ուզբեկստան) դեմ, որը մասնակիցների շարքում ամենաբարձր վարկանիշն ունի, բայց 4 միավորով 25-րդ տեղում է: Մրցաշարն ավարտվելու է մարտի 7-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 40 հազար դոլար, հաղթողը ստանալու է 10 հազար դոլար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |