Տիգրան Քոթանջյանը Մաշհադում շախմատի առաջնության 7-րդ տուրում իր ուժերը կչափի ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ

Տիգրան Քոթանջյանը Մաշհադում շախմատի առաջնության 7-րդ տուրում իր ուժերը կչափի ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Մաշհադում ընթացող շախմատի միջազգային առաջնության 6-րդ տուրում կիսեց միավորն ուզբեկ շախմատիստ Ռուստամ Կասիմջանովի հետ:

Ոչ ոքիից հետո հայ շախմատիստը 5 միավոր է հավաքել և մրցաշարային աղյուսակում իջել է 15-րդ տեղը: 5,5 միավորով առաջնության առաջատարն է Սերգեյ Տիվյակովը (Հոլանդիա):

7-րդ տուրում Քոթանջյանն իր ուժերը կչափի ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի հետ, որը նույնպես 5 միավոր ունի և 12-րդ տեղում է:

Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է $40 հազար: Հաղթողը $10 հազար կստանա:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---