Հայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը Ռոշֆորում շախմատի օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց 2-րդ տեղը![]() 4 մարտի 2011 - 20:28 AMT PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացված շախմատի օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Հարությունյանը մեկ միավորով հետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Յուրի Սոլոդովնիչենկոյից (Ուկրաինա): Մրցաշարին մասնակցում էին 44 շախմատիստներ: Գրոսմայստերներ Գրիգոր-Սևակ Մխիթարյանը (Բրազիլիա) և Դավիթ Հարությունյանը (Վրաստան) Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող մրցաշարում յոթ տուրից հետո վաստակել են 5-ական միավոր: Նրանք մեկ քայլով են զիջում առաջատարներին: Մրցաշարին մասնակցում են 561 շախմատիստներ: Միջազգային վարպետ Նելլի Ալեքսանյանը (Ռուսաստան) Ուկրաինայի Լվով քաղաքում անցկացված մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և բաժանեց 3-9-րդ տեղերը: Առաջին մրցանակը 8,5 միավորով նվաճեց Անդրեյ Զելինսկին (Ուկրաինա): Մրցաշարին մասնակցում էին 39 շախմատիստներ, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |