Վինչենցո Մոնտելլա. «Ռոման» այնպիսի դասակարգում ունի, որ կարող է հաղթել «Շախտյորի» հետ դիմակայության մեջ

Վինչենցո Մոնտելլա. «Ռոման» այնպիսի դասակարգում ունի, որ կարող է հաղթել «Շախտյորի» հետ դիմակայության մեջ

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին տեղի է ունեցել իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլայի մամլո ասուլիսը: Նոր մարզչի առաջնախաղը կլինի խաղը «Շախտյորի» հետ, որը չի պարտվել «Դոնբաս արենայում» 2008թ. հոկտեմբերից ի վեր: «Դա չի նշանակում, թե «Շախտյորը» ապահովագրված է պարտություններից: Վաղ թե ուշ այդ շրջանը կընդհատվի: Մենք պետք է խաղի մասին մտածենք, ոչ թե գլուխներս լցնենք վիճակագրությամբ»,-ասել է «Ռոմայի» մարզիչը, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Սակայն «Ռոմայի» համար բարդ խնդիր է դրված: Նրանք պետք է հաղթեն հանքափորներին երկու գոլի տարբերությամբ կամ նվազագույն առավելությամբ:

«Ռոմայի» մարզիչը գտնում է, որ «Շախտյորը» հիանալի թիմ է և ունի գերազանց երիտասարդ խաղացողներ: Նա ասել է, որ իր թիմը կկարողանա արժանի ֆուտբոլ ցույց տալ Դոնեցկում: «Մենք պետք է խուսափենք սխալներից ու իդեալական ֆուտբոլ ցույց տանք: «Ռոման» այնպիսի կարգի թիմ է, որ կարող է հաղթել «Շախտյորի» հետ դիմակայության մեջ»

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---