Սերգեյ Սեմակը չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին Հայաստանի դեմ խաղում 8 մարտի 2011 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» կիսապաշտպան Սերգեյ Սեմակը, որը վնասվածք է ստացել «ԲԿՄԱ» հետ խաղում, ենթարկվել է բժշկական հետազոտության: Ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, վերականգնման համար ֆուտբոլիստին կպահանջվի 4-6 շաբաթ: Սեմակը, ինչպես նաև նախօրեին վնասվածք ստացած ՌԴ կիսապաշտպան Վլադիմիր Բիստրովը, չի կարողանա օգնել Ռուսաստանի հավաքականին մարտի 26-ին Հայաստանի հավաքականի հետ խաղում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |