Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ. «Փյունիկին» դժվարությամբ հաջողվեց ոչ ոքի ավարտել «Շիրակի» հետ հանդիպումը

Հայաստանի Գավաթի 1/4 եզրափակիչ. «Փյունիկին» դժվարությամբ հաջողվեց ոչ ոքի ավարտել «Շիրակի» հետ հանդիպումը

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի 2011թ. Գավաթը: Երևանի «Հրազդան» մարզադաշտում 1/4 եզրափակչի շրջանակներում իրենց ուժերը չափեցին «Ուլիսն» ու «Արարատը»: «Ուլիսը» կարողացավ նվազագույն հաշվով հաղթանակ տանել մրցակցի նկատմամբ Արտյոմ Ադամյանի գոլի շնորհիվ:

«Բանանցն» իր ֆուտբոլային դպրոցի մարզադաշտում հյուրընկալեց «Գանձասարին» և 3:0 հաշվով հաղթանակ տարավ: Հաշիվը բացեց Խաչատուր Ավետիսյանը, ապա աչքի ընկան Նորայր Գյոզալյանն ու Տետոն:

Իջևանի «Առնար» մարզադաշտում կայացավ «Շիրակի» և Հայաստանի 2010 թվականի գավաթակիր «Փյունիկի» հանդիպումը: Հաշիվը բացեցին Գյումրու ֆուտբոլիստները` ի դեմս Անդրանիկ Բարիկյանի: «Փյունիկին» հաջողվեց խաղի վերջում հավասարեցնել հաշիվը. թիմի կապիտան Սարգիս Հովսեփյանի շնորհիվ հանդիպումն ավարտվեց ոչ ոքի` 1:1:

Պատասխան հանդիպումները կկայանան մարտի 14-ին: Իսկ մարտի 11-ին 1/4 եզրափակչում իրենց առաջին հանդիպումը կանցկացնեն «Միկան» և «Իմպուլսը»:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---