Դիկ Ադվոկատը որոշում կկայացնի Հայաստանի հետ խաղին այլ դարպասապահի մասնակցության մասին

Դիկ Ադվոկատը որոշում կկայացնի Հայաստանի հետ խաղին այլ դարպասապահի մասնակցության մասին

PanARMENIAN.Net - ՙՌուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատն իր աջակցությունն է հայտնել դարպասապահ Վյաչեսլավ Մալաֆեևին, որի կինը զոհվել է ՃՏՊ-ում:

Մարզիչն ասել է, որ նույնիսկ չի ցանկանում մտածել այն մասին, թե արդյոք հավաքական մեկ այլ դարպասապահ կկանչվի: «Շաբաթ օրը ես կլինեմ Ռուսաստանում, կհանդիպեմ մարզչական շտաբի հետ, որից հետո որոշում կկայացնեմ»,-մեջբերում է Ադվոկատին sovsport.ru-ն:

Արդեն 9 օրից B խմբի առաջատար Ռուսաստանի հավաքականը խաղալու է Հայաստանի հավաքականի հետ Եվրո-2012 ընտրական փուլում:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---