Թեհրանում մեկնարկել են Հ.Մ.Ա.Կ.–ի Համադպրոցական խաղերը

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին Թեհրանում մեկնարկեցին Հ.Մ.Ա.Կ.–ի 35–րդ շրջանի Համադպրոցական խաղերը: Ուշագրավ էր հայկական ռազմեղանակների հնչողության ներքո կատարվող տողանցքը, որը երկար տարիներ բացակայում էր մարզական միջոցառումների տողանցքներից։

Այնուհետեւ Սկաուտական միութեան անդամ՝ առաջնորդ Նաիրի Բալայանը ընթերցեց Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան կենտրոնական վարչութեան խոսքը:

35–րդ Համադպրոցական խաղերի բացման արարողությանը ներկայ էին Թ. Հ. Թեմի առաջնորդական տեղապահ՝ արժ. Տեր Վարազդատ ավագ քհն. Տերտերյանը եւ արժ. Տեր Վազեն Շմավոնյանը, ինչպես նաեւ Թեմի Պատգամավորական ժողովի եւ կրթական խորհրդի ներկայացուցիչները, հայտնում է ազատ լրագրող Վարդան Դավթյանը Թեհրանից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---