«Ուլիսը» և «Միկան» առաջին հաղթանակները տարան ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում19 մարտի 2011 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Մարտի 19-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության երկու խաղերը: Սեփական հարկի տակ «Բանանցը» ընդունել է «Ուլիսին»: Առաջինը գոլը խփել է թիմի նորեկ Բրունոն: Բայց Սևադա Արզումանյանի սաները ոչ միայն հավասարեցրել են հաշիվը, այլ նաև կրկնապատկել այն: Գոլերի հեղինակ են դարձել Արտյոմ Ադամյանը և Նորայր Սահակյանը: Երրորդ գոլը խփել է Գեորգի Կրասովսկին, և 1:3 հաշվով «Ուլիսը» հաղթանակ է տարել: Օրվա երկրորդ խաղում «Հրազդան» մարզադաշտում «Արարատը» խաղացել է «Միկայի» դեմ: 4-րդ րոպեին Էդնեյ դե Օլիվեյրան դարձել է գոլի հեղինակ` իրացնելով 11-մետրանոց հարված: Եվս երկու գոլերի հեղինակ են դարձել Նարեկ Բեգլարյանը և Ֆանգժու Դոնգը, խաղն ավարտվել է 0:3 հաշվով: «Միկան» վաստակել է 4 միավոր: Մարտի 20-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում խաղալու են «Փյունիկը» և «Գանձասարը», իսկ «Շիրակ»-«Իմպուլս» խաղը կայանալու է Իջևանի «Արնար» մարզադաշտում: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |