Ռուսաստանի հավաքականի ժամանակացույցում Հայաստանի հետ խաղից առաջ տեղի են ունեցել փոփոխություններ

PanARMENIAN.Net - Տեղի են ունեցել փոփոխություններ ֆուտբոլի Ռուսաստանի ազգային հավաքականի ժամանակացույցում: Ռուսական պատվիրակությունը Երևան է ժամանելու մարտի 25-ին ժամը 13:30-ին:

Գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատի մամլո ասուլիսը կայանալու է ժամը 17:10-ին, իսկ հավաքականի մարզումը` Երևանի ժամանակով 17:30-ին և փակ է լինելու, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

Հայաստան-Ռուսաստան խաղը կայանալու է մարտի 26-ին Երևանում 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում: B խմբում Ռուսաստանի հավաքականն ունի 9 միավոր և զբաղեցնում է 1-ին տեղը, իսկ Հայաստանի հավաքականը 7 միավորով երրորդ տեղում է:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---