Վարդան Մինասյան. Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականի հետ խաղում ամենամեծ պարգևը մեզ համար կլինի 3 միավորը25 մարտի 2011 - 13:18 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հավաքականի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են Ռուսաստանի հավաքականի հետ խաղին և գտնվում են լավ մարզավիճակում,տղաները հոգեբանորեն նույնպես պատրաստ են առաջիկա խաղին»,- մարտի 25-ին լրագրողներին հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը: Մինասյանի կարծիքով, հավաքականի խնդիրն է լավ ֆուտբոլ ցույց տալը: Նա խոստովանել է, որ գրեթե որոշել է մեկնարկային կազմը. «Միայն մեկ դիրքի հետ կապված ես կասկածներ ունեմ, և այդ հարցը մենք լուծում ենք մարզական շտաբի հետ: Ինչպես գիտեք, մենք մարզվում ենք 21 ֆուտբոլիստների հետ, քանի որ կենտրոնական պաշտպան Արարատ Առաքելյանը վնասվածք է ստացել: Նրան փոխարինելու են Վալերի Ալեքսանյանը և Արթուր Յուսպաշյանը»: Ռուսաստանի հավաքականի մտավախության մասին, որ Հայաստանն իր դաշտում լավ է խաղալու, Մինասյանը պատասխանել է, որ տարբերություն չկա, թե որտեղ ես խաղում, բայց, անկասկած, հայ երկրպագուներն օգնելու են Հայաստանի հավաքականին: «Ես տարբերություն չեմ դնում Ռուսաստանի և Սլովակիայի հավաքականների միջև, եթե խաղի որակը բարձր է, ապա հանդիպումը հագեցած է լինում: Ռուսաստանի հավաքականը շատ ուժեղ կիսապաշտպանություն և լավ հարձակում ունի: Մեզ համար ամենամեծ պարգևը լինելու է 3 միավորը»,- ասել է Մինասյանը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |