Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը կմասնակցի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականն ապրիլի 7-ին մեկնեց Սալոնիկ (Հունաստան), որտեղ կմասնակցի Եվրոպայի Գավաթի խաղարկությանը: Այս առաջնությունում տատամի դուրս կգան ձյուդոիստներ 19 երկրներից:

Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունից, հավաքականի կազմում ելույթ կունենան 7 տղամարդ և 2 կին ձյուդոիստ: Հավաքականը գլխավորում է Տիգրան Բաբայանը, որին կօգնի Նաիրի Մովսեսյանը, Դավիթ Խիթարյանը մրցավար կլինի:

Ապրիլի 9-ին իրենց ելույթները կմեկնարկեն մինչև 55, 50, 66 և 73կգ քաշային կարգերի տղամարդ ձյուդոիստները, իսկ կանանցից` մինչև 63, 70, 78 և +78կգ մարզուհիները:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---