Հայ մարզիկները 8 մեդալ նվաճեցին սահմանափակ հնարավորություններով մարդկանց ՌԴ լողի բաց առաջնությունում10 ապրիլի 2011 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Ավարտվեց Ռուսաստանի Ձերժինսկ քաղաքում անցկացվող 2011թ Հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող (ՀՇՀԽՈՒ) մարզիկների ՌԴ լողի բաց առաջնությունը: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող երեք երիտասարդ մարզիկները գերազանց հանդես եկան; Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի լողորդ Արտակ Դավթյանը (13 տարեկան) լողաց 50մ ազատ ոճով, 50մ թիկնալող, 50մ բրաս և վաստակեց երկու արծաթե մեդալ: Մարգարիտա Հովակիմյանն ու Ավագ Տոնոյանը մրցեցին չորս լողատարածությունում` 50մ, 100մ, 400մ ազատ ոճ, 100մ բրաս: Ավագ Տոնոյանը (15 տարեկան) լրացրեց ՌԴ I սպորտային կարգի նորմատիվ: Թեժ պայքարում Մարգարիտա Հովակիմյանը (15 տարեկան) վաստակեց վեց մեդալ` 1ոսկե, երեք արծաթե և երկու բրոնզե, ինչպես նաև լրացրեց ՌԴ սպորտի վարպետի թեկնածուի նորմատիվ: Այս մրցաշարում մեր լողորդուհու գրանցած արդյունքները հնարավորություն կտան հայտ ներկայացնել և մասնակցել 2011թ հուլիսին Բեռլինում կայանալիք Պարալիմպիկ լողի Եվրոպայի առաջնությանը: Այս առաջնությունը ընդգրկված է Միջազգային Պարալիմպիկ Կոմիտեի մրցաշարերի ցանկում: Առաջնությանը մասնակցում էին ՌԴ 32 մարզերի և Ղազախստանի ավելի քան երեք հարյուր մարզիկներ: Մեր երկրի մարզիկների մասնկցությունը այս մրցաշարին հնարավոր եղավ Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ջանքերով և Նիժնի-Նովգորոդի հայ համայնքի աջակցությամբ, և այս ամենը առանց պետական աջակցության, քանի որ «Մեր երկիրը նման ծրագրերի համար ֆիանսավորում չունի», - այսպես պատասխանեցին ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարությունում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |