Հարություն Մերդինյանը դարձել է Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնության բրոնզե մրցանակակիրը11 ապրիլի 2011 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում ավարտվել է Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, որտեղ հայ մարզիկներից հաջողվեց մեդալ նվաճել Հարություն Մերդինյանին: Եզրափակչում Մերդինյանը 14,95 միավորով գրավեց 3-րդ տեղը նժույգաթափերում, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը: Չեմպիոն դարձավ Կրիժտիան Բերկին (Հունգարիա) 15,625 միավորով, իսկ երկրորդ տեղը գրավեց ֆրանսիացի Սիրիլ Տոմասոնեն 15,050 արդյունքով: Մերդինյանի մեդալի շնորհիվ, Հայաստանը Եվրոպայի առաջնությունում ընդհանուր թիմային հաշվարկում գրավեց 11-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանի թիմն է 8 մեդալով: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |