Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում Գերմանիայի չեմպիոն է դարձել

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում Գերմանիայի չեմպիոն է դարձել

PanARMENIAN.Net - Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը «Բադեն-Բադեն» ակումբի կազմում Գերմանիայի շախմատի չեմպիոն է դարձել: Նրա թիմը Բունդեսլիգայի առաջնությունում 30 հնարավորից 29 միավոր էր հավաքել: Մովսիսյանը 5 հանդիպում էր անցկացրել և 5,5 միավոր նվաճել:

Իրանի Սպահան քաղաքում ավարտվել է շախմատի միջազգային բաց առաջնությունը: Հայ գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը 9 հնարավորից 7 միավոր էր հավաքել և առաջնության հաղթող է դարձել, հաղորդում է armchess.am-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---