Ծանրամարտի ԵԱ մրցավարները «խլեցին» հայ ծանրորդ Արայիկ Միրզոյանի ոսկե մեդալը

Ծանրամարտի ԵԱ մրցավարները «խլեցին» հայ ծանրորդ Արայիկ Միրզոյանի ոսկե մեդալը

PanARMENIAN.Net - Կազանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Արայիկ Միրզոյանը 77 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ: Հայ ծանրորդը 160 կգ-ով առաջինն էր «պոկում» վարժությունում և նվաճել է փոքր ոսկե մեդալ: «Հրում» վարժությունում նա 187 կգ-ով երկրորդն էր և նվաճել է արծաթե մեդալ:

«Երկամարտի» արդյունքում Միրզոյանը, ինչպես և թուրք ծանրորդ Սեմի Յաղչին բարձրացրել է 347 կգ, բայց զիջել է նրան միայն անձնական քաշով: Հայ ծանրորդը 260 գրամ ծանր է եղել թուրքից: «Հրում» վարժությունում երրորդ մոտեցումը Յաղչին սխալ է կատարել, նրա ծնկները ծալված են եղել, բայց մրցավարներն ուշադրություն չեն դարձրել դրան: Հայկական կողմի բողոքարկումից հետո մրցավարների թիմը հասկացել է իր սխալը, բայց դա չի ազդել արդյունքի վրա, քանի որ մրցավարներից մեկի հայտարարությամբ «այդպիսի կանոն չկա»:

Այսպիսով, Միրզոյանը մրցավարների ոչ օբյեկտիվ աշխատանքի պատճառով կորցրել է ոսկե մեդալը:

Այդ քաշային կարգում հանդես է եկել նաև Աղասի Աղասյանը, որը «պոկում» վարժությունում բարձրացրել է 153 կգ, իսկ «հրում» վարժությունում չի կարողացել օգտագործել բոլոր երեք մոտեցումները:

Ապրիլի 15-ին ելույթ է ունենալու Էդգար Գևորգյանը մինչև 85 կգ քաշային կարգում;

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---