Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը մրցավարին ծեծելու համար 6 ամսով զրկվել է մենամարտելու իրավունքից

Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը մրցավարին ծեծելու համար 6 ամսով զրկվել է մենամարտելու իրավունքից

PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Խորեն Գևորը (Գերմանիա) 6 ամսով զրկվել է մենամարտելու իրավունքից: Բացի դրանից, բռնցքամարտի գերմանական ֆեդերացիան նրան տուգանել է 5100 եվրոյով, հաղորդում է allboxing.ru-ն:

Պատճառը եղել է մրցավարի վրա հարձակում գործելն այն բանից հետո, երբ Գևորը 10-րդ ռաունդում որակազրկվեց երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտում: Մի քանի օր անց Գևորն անձամբ ներողություն է խնդրել մրցավարից:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---