Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում «Ուլիսը» հաղթել է «Միկային»![]() 23 ապրիլի 2011 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին կայացել են ֆուտբոլի Հայաստանի առաջնության 6-րդ տուրի խաղերը: Տուրի կենտրոնական խաղում հանդիպել են «Միկան» և «Ուլիսը»: Առաջին խաղակեսում Սևադա Արզումանյանի սաներին հաջողվել է երկու գնդակ ուղարկել Արմեն Շահգելդյանի թիմի դարպաս: 14-րդ և 21-րդ րոպեներին գոլի հեղինակներ են դարձել Արտակ Գրիգորյանը և Արտյոմ Ադամյանը: «Միկայի» ֆուտբոլիսներին հաջողվել է կրճատել հաշիվը, գոլեր խփել են Աղվան Մկրտչյանը և Նարեկ Բեգլարյանը: Խաղն ավարտվել է 2:3 հաշվով` հօգուտ «Ուլիսի»: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում «Բանանցն» ընդունել է «Շիրակին», և խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2: Ամենախոշոր հաղթանակը 1:4 հաշվով «Փյունիկը» տարել է «Արարատի» նկատմամբ: Իջևանի «Արնար» մարզադաշտում «Իմպուլս»-«Գանձասար» խաղն ավարտվել է Կապանի թիմի հաղթանակով` 1:2: Այդ տուրից հետո «Ուլիսը» 16 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Գանձասարը» 14 միավորով 2-րդ տեղում է, «Փյունիկը»` 3-րդ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |