Սարգիս Հայրապետյանը դուրս է մնացել գեղասահքի ԱԵ-ից արդեն որակավորման փուլում26 ապրիլի 2011 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի միակ ներկայացուցիչը գեղասահքի աշխարհի առաջնությունում՝ Սարգիս Հայրապետյանը չի կարողացել հաղթահարել որակավորման փուլը: 24 գեղասահորդների թվում Հայրապետյանը զբաղեցրել է նախավերջին՝ 23-րդ տեղը 77,25 միավորով: Հաջորդ փուլի ուղեգրերը նվաճել են 12 գեղասահորդներ, առաջին տեղում ճապոնացի Տակախիկո Կոզուկան է 165 միավորով: Առաջնությունը, որին մասնակցում են 195 մարզիկներ աշխարհի 44 երկրներից, մեկնարկել է ապրիլի 25-ին Մոսկվայում «Մեգասպորտ» մարզապալատում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |