Ռոման Բերեզովսկին Հայաստան-Ռուսաստան խաղը համարում է իր կարիերայի ամենակարևոր խաղերից մեկը

Ռոման Բերեզովսկին Հայաստան-Ռուսաստան խաղը համարում է իր կարիերայի ամենակարևոր խաղերից մեկը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որը պաշտպանում է հայկական թիմի դարպասները, ուրախ է, որ Հայաստանի հետ Ռուսաստանի խաղերը քաղաքական ենթատեքստ չունեն, թեև կան մարդիկ, որոնք ցանկանում են արհեստականորեն լարել իրավիճակը: «Երևանում կայացած խաղը հիրավի մարտական էր: Հուսով եմ, որ պատասխան խաղը տեղի կունենա նույն անզիջում ոգով»,- ասել է Բերեզովսկին «Նովիե Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:

Դարպասապահը նշել է, որ խաղացողների կազմով Ռուսաստանի հավաքականը EURO-2012-ի ընտրական մրցաշարի B խմբի ֆավորիտ է. «Սակայն ինձ անհայտ պատճառնեով Դիկ Ադվոկատի թիմն այնքան համոզիչ չի խաղում, որքան կարող է: Ռուսների հետ խաղն ամենակարևորներից էր իմ կարիերայում: Խաղի նկատմամբ տրամադրվածությունը հատուկ էր: Մեզ համար շատ կարևոր էր չպարտվելը»:

Փորձառու դարպասապահի կարծիքով, Հայաստանի հավաքական եկած երիտասարդ ֆուտբոլիստները դեռ միայն հայտարարում են իրենց մասին, բայց շուտով հայ խաղացողները հանդես են գալու արտասահմանում, առայժմ ակումբները հետևում են նրանց խաղին:

18  Հայաստան-Ռուսաստան հանդիպում
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---