Յուրա Մովսիսյանը կարծում է, որ ֆուտբոլի հայկական դպրոցը վերածնվում է![]() 27 ապրիլի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Խաչքար» ամսագրին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի հավաքականի գործերը շատ լավ են ընթանում, և թիմն ապագա ունի: «Եկել են երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնք ազգային հավաքականի և իրենց ակումբների համար հանդես գալու փորձ ունեն: Մեզ մոտ աճում է նաև մեծ ռեզերվ: Արդեն նկատելի է, որ ֆուտբոլի հայկական դպրոցը վերածնվում է: Ինչ վերաբերվում է հավաքականին, ապա, իմ կարծիքով, խաղացողները վստահ չէին իրենց ուժերում. վստահությունը թիմ բերեց Վարդան Մինասյանը»,- նշել է Մովսիսյանը: Ֆուտբոլիստը նշել է, որ հիմա իր համար գլխավորը վնասվածքից հետո շուտափույթ բուժումն է նախկին մարզավիճակին վերադառնալու համար. «Ես տարիներ շարունակ մարզումների հետևանքով մշակված խաղի մեկ ոճ ունեմ, որը պահանջում է համապատասխան ֆիզիկական մարզավիճակ: Ահա այդ ժամանակ ես կկարողանամ լիովին օգտագործել ուժերս` առավելագույնս «Կրասնոդարին» և իհարկե Հայաստանի հավաքականին օգտակար լինելու համար»: Հարձակվողի կարծիքով, նա չէր կարող միանգամից մի քանի աստիճան վերև ցատկել և հանդես գալ եվրոպական սուպերակումբում: Նա ունի ֆուտբոլիստ Մովսիսյանի զարգացման իր պլանը, որը պետք է աստիճանաբար իրականացվի: «Այո, խոսակցություններ և հրավերներ շատ են եղել, բայց ես այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել: Ես իմացել եմ, որ «Կրասնոդարը» նոր, լավ թիմ է: Ես երբեք չեմ վախեցել պատասխանատվությունից և ինչին էլ որ ձեռնամուխ եմ եղել, փորձել եմ ամեն գնով հասնել լավագույն արդյունքի: Հավանաբար, հենց դա էլ իմ կյանքի գլխավոր սկզբունքն է»,- ասել է Մովսիսյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |