ԱԱ-2018 կազմկոմիտեի նախագահ է նշանակվել Ռուսաստանի սպորտի նախարարը28 ապրիլի 2011 - 08:29 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի սպորտի, տուրիզմի և երիտասարդական քաղաքականության նախարար Վիտալի Մուտկոն նշանակվել է «Ռուսաստան-2018» կազմկոմիտեի նախագահ, կազմկոմիտեն կզբաղվի 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ապրիլի 27-ին կայացավ կազմկոմիտեի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվում էին աշխատանքի ծրագրերն ու հանձնարարականներ տրվեցին դաշնային նախարարություններին ու երկրամասերին: Մուտկոն ասաց, որ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման հանդիպումը, կիսաեզրափակիչներից մեկն ու եզրափակիչը ծրագրվում է անցկացնել Մոսկվայում: Երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը, նախարարի խոսքով, կկայանա Սանկտ-Պետերբուրգում: Նախարարը նշեց նաև այն քաղաքները, որտեղ տեղի կունենան 2017 թվականի Համադաշնությունների Գավաթի հանդիպումները: Այդ առաջնությանը կմասնակցեն մայրցամաքների չեմպիոն հավաքականները, իսկ խաղերը տեղի կունենան Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Կազանում և Սոչիում: Քաղաքների վերջնական ցուցակը պարզ կլինի ավելի ուշ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |