Մայիսի 6-ին Սիմֆերոպոլում խառը մարտարվեստների Հայաստանի հավաքականը կմասնակցի ԱԱ վերջին փուլին28 ապրիլի 2011 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Այսուհետև տարբեր երկրներում բնակվող հայ մարզիկները կարող են մտնել խառը մարտարվեստների (MMA) Հայաստանի հավաքականի կազմի մեջ»,- այդ մասին ապրիլի 28-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Արմֆայթինգի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը: Մայիսի 6-ին Սիմֆերոպոլում տեղի է ունենալու աշխարհի առաջնության վերջին փուլը, որտեղ Հայաստանի հավաքականը մրցելու է Ուկրաինայի թիմի հետ: Տվյալ պահին հավաքականի կազմի մեջ մտել են երեք մարզիկներ` PROFC վարկածով աշխարհի չեմպիոն Գոռ Հարությունյանը հանդես է գալու մինչև 70 կգ ք/կ-ում, ելույթ են ունենալու նաև Դավիթ Խաչատրյանը (76 ք/կ) և աշխարհի չեմպիոն Հրաչո Դարբինյանը (93 ք/կ), որը բնակվում է Նիդերլանդներում: Դավիթ Խաչատրյանը կիսաեզրափակչում մրցելու է Մագոմեդ Սաադուլաևի հետ (Ռուսաստան), որը 11 մենամարտերից ունի 10 հաղթանակ: Հայ մարզիկն իր հաշվին ունի 12 հաղթանակ և մեկ պարտություն: Այդ զույգի հաղթողն օգոստոսին անցկացնելու է ևս մեկ մարտ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: «Հայաստանի հավաքականի մնացած անդամներին մենք հրավիրելու ենք տարբեր երկրներից, որտեղ կան ուժեղ հայ մարզիկներ: Նրանք իհարկե մինչ այդ հանդես են եկել Հայաստանի դրոշի տակ, բայց հավաքական են կանչվել առաջին անգամ: Մարզիկները մասնակցելու են 6 խոշոր մրցաշարերի, ֆեդերացիան նպատակ ունի մեր մարզիկներին ճանաչելի դարձնել»,- ասել է Ղուկասյանը: Ղուկասյանի խոսքերով, Հայաստանը ներկայացնող մարզիկներիի հետ ֆեդերացիան կնքելու է եռամյա պայմանագիր և ապահովելու է նրանց մասնակցությունը տարեկան 5-6 մրցաշարերի. «Հայաստանի դրոշի տակ արդեն հանդես է գալիս Գեղարդ Մուսասին, որը բնակվում է Հոլանդիայում»: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |