2011 թվականին Հայաստանում կանցնի խառը մարտարվեստների աշխարհի անհատական առաջնությունը

PanARMENIAN.Net - 2011 Հայաստանի Արմֆայթինգի ֆեդերացիան մտադիր է Երևանում անցկացնել խառը մարտարվեստների աշխարհի անհատական առաջնությունը (MM A) PROFC վարկածով: Ըստ ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանի, առաջնությանը կմասնակցեն աշխարհի 30 ուժեղագույն մարզիկները, Հայաստանը կներկայացնեն 4 մարտիկներ:

«Հայաստանաբնակ մարզիկներից առաջնությանը կմասնակցի միայն Դավիթ Խաչատրյանը, մյուսները կհրավիրվեն տարբեր երկրներից»,-ասել է ֆեդերացիայի նախագահը:

Սա կլինի MMA երկրորդ առաջնությունը, որ կանցնի Երևանում: 2010թ. Արմֆայթինգի ֆեդերացիան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպեց աշխարհի թիմային առաջնություն, որին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի ու Սերբիայի հավաքականները:

«Մենք ունենք մոտ 420 մարզիկներ, որոնք զբաղվում են այդ մարզաձևով, կան նաև կանայք, որոնք նախկինում զբաղվել են ձյուդոյով»,-ասել է Ղուկասյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---