Երևանում բացվել է «Grand Sport» մարզաառողջարարական համալիրը, որտեղ կարելի է սքվոշ խաղալ

Երևանում բացվել է «Grand Sport» մարզաառողջարարական համալիրը, որտեղ կարելի է սքվոշ խաղալ

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Երևանի Շենգավիթ համայնքում կայացել է «Grand Sport» մարզաառողջարարական համալիրի բացումը, որին ներկա է եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Համալիրը զբաղեցնում է 7000 քմ տարածք, նրա կառուցման համար ծախսվել է մոտ 7 մլն դոլար: Խորհրդարանի պատգամավոր և «Grand Sport»-ի հիմնադիր Միքայել Վարդանյանը նշել է, որ համալիրի գլխավոր նպատակն է քարոզել առողջ կենսակերպ: «Մեր ժողովրդի առողջությունը մեզ համար ամենագլխավորն է: Հայաստանում միայն մենք ունենք սքվոշ կորտեր, և արտասահմանյան մասնագետները փորձում են այդ մարզաձևը տարածել մեր երկրում»,- նշել է Վարդանյանը:

«Grand Sport»-ում կարող են մարզվել ծանրորդները, լողորդները, նետաձիգները, վոլեյբոլիստները, մինի ֆուտբոլով զբաղվողները և այլ մարզիկներ:

8  28.04.11 - «Grand Sport» մարզաառողջարարական համալիրի բացումը Երեանում
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---