Անդրե Ուորդի փրոմոութերը վստահ է, որ ամերիկացին կհայտնվի Super Six-ի եզրափակչում, անկախ մրցավարներից

Անդրե Ուորդի փրոմոութերը վստահ է, որ ամերիկացին կհայտնվի Super Six-ի եզրափակչում, անկախ մրցավարներից

PanARMENIAN.Net - Արթուր Աբրահամը դեռևս մնում է Գերմանիայում, իսկ նրա փրոմոութեր Վիլֆրիդ Զուերլանդը հայտարարել է, որ Super Six մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտը, որը կայանալու է մայիսի 14-ին ԱՄՆ-ում Անդրե Ուորդի դեմ, կարող է տեղի չունենալ:

Պատճառը Կալիֆորնիայի Ատլետիկ հանձնաժողովն է, որը որոշել է այդ խաղի մրցավար նշանակել Կալիֆորնիայի մրցավարներից մեկին:

«Այդ հարցը պետք է լուծվի,-Զաուերլանդի խոսքերն է մեջբերում allboxing.ru-ն:-Մենք չենք հասկանում, թե ինոչւ են հորինվում այդ հնարքները: Ուորդն առանց այդ էլ տանն է պայքարելու: Սակայն, հավանաբար, այս ամենի պատճառն այն է, որ Արթուրը կարող է հաղթել Ուորդին մեկ հարվածով»:

Իսկ Ուորդի փրոմոութեր Դեն Գուսսենն ի պատասխան հայտարարել է,որ իր համար անհասկանալի է գերմանացի մարզիկի խուճապը: «Ինչպես ասվել է նախկինում, Կալիֆորնիայի հանձնաժողովը պարտավորվել էր դա անել, մենամարտը դատելու են մեկ կալիֆորնիացի մրցավար, մեկ գերմանացի և մեկը չեզոք: Ինչ վերաբերում Ուորդին, ապա նա հաղթանակի է տրամադրված, և ես վստահ եմ, որ նա կհայտնվի Super Six եզրափակչում, անկախ դատավորներից»,-ասել է Գուսսենը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---