ՖԻՖԱ-ի նախագահը մտադիր է խոշոր բարեփոխումներ իրականացնել համաշխարհային ֆուտբոլում![]() 30 ապրիլի 2011 - 16:45 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի գործող նախագահ Զեպպ Բլատտերը հայտարարել է, որ մտադիր է խոշոր բարեփոխումներ իրականացնել համաշխարհային ֆուտբոլում, եթե վերընտրվի կազմակերպության նախագահի պաշտոնում: Մասնավորապես, խոսքը գնում է աշխարհի առաջնության հյուրընկալող երկրների ընտրության ընթացակարգի փոփոխության մասին: Բլատտերը նշել է, որ ցանկանում է Մունդիալի կազմակերպիչ երկրների ընտրություններն անցկացնել ճիշտ այնպես, ինչպես Միջազգային Օլիմպիական Կոմիտեն է ընտրում Օլիմպիադաների մայրաքաղաքը: «Ես կուզենայի, որպեսզի աշխարհի առաջնության հյուրընկալող երկրների ընտրության ժամանակ մենք օգտվենք ՄՕԿ-ի օրինակից, որպեսզի կանխենք սկանդալները, որոնք տեղի ունեցան 2018 և 2022 թվականների մունդիալների կազմակերպիչների ընտրության ժամանակ»,- Բլատտերի խոսքն է հաղորդում kp.ua-ը: Նրա խոսքով, ՖԻՖԱ-ի Գործադիր կոմիտեն 10-12 հայտ կստանար թեկնածուներից, կդիտարկեր դրանք, կընտրեր լավագույնները և կուղարկեր ՖԻՖԱ-ի կոնգրես, որի մեջ մտնում են 208 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Բլատտերը մեկնաբանել է նաև իր կողմից ծրագրվող մարմնի ստեղծումը, որը նպաստելու է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի հանդեպ վստահության վերականգնմանը: Նա նշել է, որ արդեն գիտի, թե ով կգլխավորի այդ մարմինը, սակայն առայժմ չի կարող հրապարակել նրա անունը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |