Էլինա Դանիելյանը շախմատի ԵԱ անհատական առաջնությունում դեռևս 2-րդ տեղում է10 մայիսի 2011 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիում շարունակվում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Մասնակցում են 132 շախմատիստուհիներ 26 երկրներից: Վստահ է հադես գալիս Էլինա Դանիելյանը: 3-րդ տուրում նա կարողացավ հաղթել Նինո Խուրշիձեին (Վրաստան) և 3 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջատար Նադեժդա Կոսինցևային (ՌԴ) նա զիջում է միայն լրացուցիչ արդյունքներով: 3-րդ տուրում շախմատի տախտակի շուրջ հանդիպեցին Հայաստանի երկու ներկայացուցիչներ՝ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը, շախմատիստուհիները ոչ ոքի խաղացին: Մկրտչյանը 2,5 միավորով 9-րդ տեղում է: Ոչ ոքի է խաղացել նաև Սիրանուշ Ղուկասյանը, որի մրցակիցն էր Մերի Ժորժոլիանին (Վրաստան): Աննա Հայրապետյանը սպիտակներով հաղթեց Զոյա Սեվերյուխինային (ՌԴ), իսկ Մարիա Գևորգյանը ավելի ուժեղ գտնվեց, քան Լիզի Տրապաիձեն (Վրաստան): Պարտություններ են կրել Նելլի Աղինյանը, Լիա Մարտիրոսյանը և Անահիտ Խառատյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |