Չնայած պարտությանը, «Շիրակ-2»-ը շարունակում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջատարը մնալ

Չնայած պարտությանը, «Շիրակ-2»-ը շարունակում է Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջատարը մնալ

PanARMENIAN.Net - Մայիսի 10-ին կայացան Հայաստանի ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 6-րդ տուրի հանդիպումները: «Շենգավիթը» հաղթեց «Շիրակ-2»-ին` երկու անպատասխան գնդակ ուղարկելով հակառակորդի դարպասը: Աբովյանում «Արարատ-2»-ը, չնայած որ հավասարեցրեց հաշիվը, սակայն արդյունքում 1:2 հաշվով զիջեց «Բանանց-2»-ին, PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո ծառայությունից:

«Գանձասար-2» - «Իմպուլս-2» հանդիպման ժամանակ երկրպագուները երեք գոլի ականատես դարձան: Բոլոր երեք գոլերն էլ իրացրեցին «Գանձասար-2»-ի ֆուտբոլիստները: Առաջնության միակ ոչ ոքի հաշիվը գրանցվեց «Փյունիկ-2» - «Միկա-2» հանդիպմանը: Կողմերը չկարողացան գոլեր իրացնել, և հանդիպումն ավարտվեց զրոյական ոչ ոքիով:

Հերթական տուրից հետո առաջնության առաջատարը 13 միավորով «Շիրակ-2»-ն է, «Շենգավիթը» զիջում է մեկ միավորով, երրորդ տեղում «Բանանց-2»-ն է:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---