Բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը պատրաստվում է Սաուլ Ռոմանի դեմ մենամարտին![]() 11 մայիսի 2011 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (ԱՄՆ) Գլենդելում սկսել է իր մարզումները` պատրաստվելով մենամարտի մեքսիկացի Սաուլ Ռոմանի դեմ: Մենամարտը կայանալու է հունիսի 4-ին Լոս Անջելեսում «Staples Center»-ում: Մարտիրոսյանի մենեջեր Սթիվեն Ֆեդերն ասել է, որ բռնցքամարտիկը մարզչի` Էդմոնդի հետ լարված և ծանր մարզումներ է անցկացնում: «Էդմոնդից բացի Վանեսի հետ աշխատում է նաև Մայք Վայլը, որը մարզել է անվանի բռնցքամարտիկ Ամիր Խանին: Ռոմանի նկատմամբ իր առավելությունը և արագությունը Վանեսը ցույց կտա ռինգում: Հուսով եմ, որ Մարտիրոսյանի բոլոր երկրպագուները կգան «Staples Center» և կաջակցեն նրան»,- Ֆեդերի խոսքերը հաղորդում է boxeomundial.net-ը: Հայ բռնցքամարտիկի մենեջերը նաև նշել է, որ այդ մենամարտից հետո նրանք մտադիր են պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, քանի որ իրենց սանը պատրաստ է նման մարտերի: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |