Դիկ Ադվոկատը մայիսի 20-ին կհրապարակի Հայաստանի հետ խաղում Ռուսաստանի հավաքականի կազմը

Դիկ Ադվոկատը մայիսի 20-ին կհրապարակի Հայաստանի հետ խաղում Ռուսաստանի հավաքականի կազմը

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը հաղորդել է, որ 2012-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի հետ խաղում թիմի կազմը հայտարարելու է մայիսի 20-ին:

«Դա միակ բանն է, որ ես կարող եմ ասել այդ առիթով»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է «Սովետսկի սպորտը»:

Ռուսաստան-Հայաստան խաղը կայանալու է հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգի «Պետրովսկի» մարզադաշտում: Այդ թիմերի առաջին խաղը Երևանում ավարտվել է գոլազուրկ ոչ ոքիով:

B ընտրական խմբում Ռուսաստանի հավաքականը 10 միավորով 2-րդ տեղում է, իսկ Հայաստանը 8 միավորով` 4-րդ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---