Արթուր Աբրահամ. Ես գիտակցում եմ, որ Ուորդը ուժեղ բռնցքամարտիկ է, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից12 մայիսի 2011 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Գերմանաբնակ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մայիսի 14-ին Կալիֆորնիայի Home Depot Center–ում Super Six կիսաեզրափակչում կմենամարտի WBA վարկածով չեմպիոն և օլիմպիական չեմպիոն ամերիկացի Անդրե Ուորդի հետ: Ամերիկացի բռնցքամարտիկը պարտություն չի կրել մասնագիտական ռինգում և Աբրահամին հեշտ չի լինելու դիմակայել նրան: «Նա ուժեղ բռնցքամարտիկ է, ես դա գիտակցում եմ, սակայն Ամերիկա եմ եկել հաղթանակի ետևից»,-Աբրահամին է մեջբերում box-club.ru-ն: «Ես մի քանի անգամ ելույթ ունեցել եմ Լոս Անջելեսում և ամենահաճելի հիշողություններն ունեմ դրա հետ կապված: Այնտեղ հայերը շատ են և ես հուսով եմ, որ մենամարտի ժամանակ ես լավ աջակիցներ կունենամ: Կարևորն այն է, որ ես հաղթեմ այդ մենամարտում»,-ասել է Աբրահամը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |