Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Գազյանտեպեի մրցաշարում գրավել է առաջին տեղը

Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը Գազյանտեպեի մրցաշարում գրավել է առաջին տեղը

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի առաջին ռակետ Անի Ամիրաղյանը մայիսի 30-ին վերադարձել է Թուրքիայից, որտեղ մասնակցել է միջազգային մրցաշարերի:

Ամիրաղյանը մայիսի 13-20-ը Իզմիրում ելույթ է ունեցել ITF Futures մրցաշարում, որի մրցանակային ֆոնդը կազմել է 25 000 դոլար, զուգախաղում նա հասել է կիսաեզրափակիչ, բայց այնտեղ պարտվել է:

Իսկ մրցաշարում, որը տեղի է ունեցել Գազյանտեպեում մայիսի 23-29-ը, Անի Ամիրաղյան-Բաշաք Էրդա զույգը դուրս է եկել եզրափակիչ և դարձել մրցաշարի հաղթող: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմել է 10 000 դոլար, PanARMENIAN.Net ին հայտնել է Հայաստանի Թենիսի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---