Դիկ Ադվոկատ. Մենք գտնվում ենք ընտրական փուլի կենտրոնում և ամեն ինչ մեր ձեռքերում է![]() 31 մայիսի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի հետ խաղը շատ կարևոր է մեզ համար: Հուսով եմ, որ տրիբունաները մեջ կաջակցեն: Կարող եմ հասկանալ հավաքականի ընկերական խաղերի առիթով քննադատությունը: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք պետք է 100 տոկոսով ջանանք Հայաստանի հետ խաղում: Մենք գտնվում են ընտրական փուլի կենտրոնում, և ամեն ինչ մեր ձեռքերում է: Մենք կարող ենք ավելի լավ խաղալ: Ամենագլխավորը, իհարկե, Եվրոպայի առաջնություն դուրս գալն է»,- Մոսկվայում մամլո ասուլիսում ասել է Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը: Նրա խոսքերով, նա գոհ է պաշտոնական խաղերում թիմի նվիրումից, որոնցում հավաքականը 100 տոկոսով օգտագործում է իր ուժերը: «Հիմա կարևոր է տեսնել, թե ինչ մարզավիճակում են խաղացողները: Լեգիոներները գտնվում են իրենց խաղաշրջանի վերջում, իսկ Ռուսաստանի առաջնության ֆուտբոլիստները շատ խաղերում են խաղացել»,- Ադվոկատի խոսքերը հաղորդում է rian.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |