Ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինը ցանկանում է հանդիպել Վիկ Դարչինյանի հետ

PanARMENIAN.Net - Առաջին կիսաթեթև քաշային կարգում անպարտելի ռուս բռնցքամարտիկ Ալեքսանդր Բախտինը հաջորդ մենամարտում կարող է հանդիպել IBO վարկածով չեմպիոն Վախթանգ Դարչինյանի հետ (Հայաստան): Այդ մասին հայտարարել է Բախտինի մարզիչ Ալեքսանդր Զիմինը: Նրա խոսքերով, Բախտինի մենեջեր Վլադիմիր Խրյուչովը հայտարարել է, որ Դարչինյանի հետ մարտը նախատեսվում է սեպտեմբերին, բայբ դեռ հայտնի չէ, թե երբ և որտեղ է այն կայանալու:

«Բարոյապես հոգնում ես մարտերից, որոնցում տարած հաղթանակները վարկանիշը չեն բարելավում: Ուստի Սաշան պետք է հանդիպի բռնցքամարտիկների հետ, որոնց հաղթելը թույլ կտա վարկանիշում վերև բարձրանալ և հնարավորինս շուտ անցնել չեմպիոնական մարտի»,- Զիմինի խոսքերը հաղորդում է allboxing.ru-ն:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---