Ստամբուլի «Շիշլի» հայկական շախմատային ակումբը նվաճել է Թուրքիայի թիմային առաջնության եզրափակիչ ուղեգիր![]() 1 հունիսի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի «Շիշլի» հայկական շախմատային ակումբը նվաճել է Թուրքիայի թիմային առաջնության եզրափակիչ ուղեգիր: Հայ շախմատիստները գրոսմայստեր Հրանտ Մելքումյանի գլխավորությամբ հաղթանակներ է տարել «Թաքսիմ» (5:3) և «Օզել Դենիզ Ադին» (7.5:0.5) թիմերի նկատմամբ: Եզրափակիչ պարտիաները կայանալու է հուլիսի 3-10-ը Քոնյա քաղաքում: Երևանում ավարտվել է 2011-ի քաղաքի առաջնությունը: Հաղթող է դարձել գրոսմայստեր ԼևոնԲաբուջյանը, որը 9 հնարավորից հավաքել է 8.5 միավոր: Նա առաջ է անցել Հովհաննես Գաբուզյանից, Տիգրան Պետրոսյանից և Աշոտ Նադանյանից 2.5 միավորով: Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ԿԻԻՏ համալսարանի գավաթի խաղարկությունում, որն ընթանում է հնդկական Բխուբենսվեր քաղաքում, 5 տուրերից հետո ունի 4 միավոր: Պետրոսյանն առաջատարից` Չադրան Պաչանատանից ետ է մնում 1 միավորով, հաղորդում է armchess.am-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |