Ռոման Բերեզովսկի. Հայաստանի հավաքականն արժանի էր B խմբում երկրորդ տեղին 13 հոկտեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոստովանել է, որ Իռլանդիայի հետ խաղից հետո իր համար շատ ցավալի էր: «Երբ իմ առաջ տեսա կարմիր քարտը, շոկ ապրեցի: Անքուն գիշեր անցկացրեցինք: Սկզբից երկար սպասում էինք տղաներին, որոնց դոպինգ-թեստի էին կանչել: Հետո` թռիչք: Բարդ էր բոլոր առումներով»,- Բերեզովսկու խոսքերը հաղորդում է sovsport.ru-ն: Դարպասապահը խոստովանել է, որ հոգեկան ապրումներն իրենց գագաթնակետին հասան երբ հավաքականն առավոտյան ժամանեց Երևան, նա օդանավակայանում գիտակցեց հուսահատության աստիճանը. «Հավաքվել էին մարդիկ և ծափահարում էին մեզ, ասես մենք հաղթողներ լինեինք: Դա հուզեց մինչև հոգուս խորքը: Եվ այդ պահին ես հասկացա, թե որքան վշտացած են մեր երկրպագուները»: Դարպասապահի խոսքով, խաղի ժամանակ իրեն մոտենում էին անծանոթ մարդիկ և ներողություն խնդրում: «Նրաք հավանաբար դիտել էին կրկնությունը: Մեծահոգաբար հրավիրեցին ինձ տրիբունա: Ես տեսա, որ ինձ շրջապատող մարդիկ իրենց անհարմար են զգում իմ հեռացման պատճառով: Մենք դիտեցինք ճակատագրական էպիզոդի կրկնությունը կրկին ու կրկին: Եվ ապշեցինք: Իռլանդացին ձեռքով խաղաց: Բայց, ստացվում է, մրցավարներից ոչ ոք դա չտեսավ»,- նշել է Բերեզովսկին: Դարպասապահը խոստովանել է, որ ողջ թիմն իր մեջ հաղթելու ուժեր էր զգում, չնայած նրան, որ սկզբից սխալներ էր գործել փոխանցումներում, բայց հետո հարմարվեց անծանոթ իրավիճակին. «Մենք զգացինք, որ գերազանցում ենք մրցակցին: Այո, մենք արժանի էինք խմբում երկրորդ տեղին, իսկ առաջին տեղին, անկասկած, Ռուսաստանը: Հայաստանը միայն սկսում է իր վերելքի ուղին»: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |