Յուրա Մովսիսյանը խփել է իր յոթերորդ գոլը «Կրասնոդարի» կազմում![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրում «Կրասնոդարը» հանդիպեց «Վոլգայի» հետ և հաղթեց 2:0 հաշվով: Ավելացված րոպեին գոլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ խփելով իր յոթերորդ գնդակը «Կրասնոդարի կազմում: Խաղից հետո «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինն ասաց, որ գոհ է արդյունքից, սակայն դժգոհ է խաղից: «Կարող եմ ասել, որ սա մեր վատագույն խաղերից էր: Այնուամենայնիվ մենք լավ էինք պաշտպանվում: Գոլային շատ պահեր չունեցանք, սակայն, այնուամենայնիվ, ստացվեց իրացնել դրանցից 2-ը: Գոհ եմ նաև նրանից, որ թույլ չտվեցինք մրցակցին շատ գոլային պահեր ունենալ մեր դարպասների մոտ»,-մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի կայքը: «Կրասնոդարը» վաստակել է 38 միավոր և 9-րդն է մրցաշարային աղյուսակում: ![]() ![]() Նա ԽՍՀՄ հավաքականի կազմում նվաճել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվողը հայտնել է, որ միանշանակ կմնա ֆուտբոլում Բայրամյանը հավաքականին կմիանա առաջիկա հավաքի ընթացքում` Նա ասել է, որ հաճույք է ստանում իտալական ֆուտբոլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |