Երևանում պարգևատրել են Հայաստանի ֆուտբոլի հոբելյանական 20-րդ առաջնության մասնակիցներին![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Երևանում տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հոբելյանական 20-րդ առաջնության մասնակիցների պարգևատրման արարողությունը: Բոլոր մրցանակակիրներն ու չեմպիոնները մեդալներ ու գավաթներ են ստացել: Հայաստանի չեմպիոն դարձավ Երևանի «Ուլիսը», արծաթի արժանացավ «Փյունիկը», իսկ բրոնզե մեդալներ՝ «Գանձասարը»: Երկրի լավագույն ռմբարկու ճանաչվեց 16 գոլերի հեղինակ «Բանանցի» ֆուտբոլիստ Բրունո Կորեան: «Ամենահեռանկարային ֆուտբոլիստի» կոչմանն արժանացավ «Փյունիկի«» պաշտպան Վարազդատ Արոյանը: Իր պարգևները ստացան նաև Հայաստանի ֆուտբոլի առաջին լիգայի հաղթողներ «Շենգավիթն» ու Հայաստանի ֆուտզալի չեմպիոն «Էրեբունին»: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը, ամփոփելով առաջնության արդյունքները, նշել է, որ առաջնությունը այնքան էլ բարձր մակարդակի չէ և պետք չէ տեղերն առաջին եռյակում համարել բարձր նվաճում: «Սակայն, ես ցանկանում եմ շնորհավորել բոլոր ակումբներին ու հաջող ելույթներ մաղթել նրանց հաջորդ տարի: Հատկապես կցանկանայի, որ հայկական ակումբները հաջող հանդես գան եվրոգավաթներում: Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, որոնք միշտ սատարել են մեր ֆուտբոլիստներն»,-ասել է նա: Ռուբեն Հայրապետյանը 2012թ. ֆուտբոլիստներին մաղթել է առողջություն և նորանոր նվաճումներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |