ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԼՂՀ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ԻՐԱՔՑԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆՑ ԱԶԳՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱՄ ԴԱՎԱՆԱՆՔԻՑ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղը Իրաքի հայ փախստականներից Լեռնային Ղարաբաղում տեղավորման խնդրանքով դիմումներ չի ստացել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԼՂՀ կառավարությանն առընթեր ներգաղթի եւ փախստականների վարչության պետ Սերժ Ամիրխանյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն Իրաքի հայ փախստականներին Լեռնային Ղարաբաղում վերաբնակեցնելու Հայաստանի մտադրության մասին: Միեւնույն ժամանակ, նշել է Սերժ Ամիրխանյանը, եթե իրաքյան պատերազմի արդյունքում Լեռնային Ղարաբաղի սահմանին առաջանան փախստականների կուտակումներ, որոնք կդիմեն իրենց ընդունելու խնդրանքով, ղարաբաղյան կողմը, ղեկավարվելով Ժնեւյան կոնվենցիայով, աջակցություն կցուցաբերի նրանց` իր հնարավորությունների սահմաններում: Ընդ որում, դա կարվի անկախ փախստականների ազգային կամ կրոնական պատկանելիությունից, ընդգծել է Ս.Ամիրխանյանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---